Let my heart give life - հայերեն / Armenian
Հող դարձած սիրտդ թող հոսեցնի
բարօրություն բերի երակներին հողի
Քաֆայից անդին հոսող աղբյուներից
Հավաքված բերքերի
Ողորմությունը ներառյալ
Կյանքն արծաթե բանալին թող լինի։
Գյուղացուն
Ռանչպարին
Հողագործին
Թող ճար լինի քո սիրտը
Դարդ ունեցողին
Թող հարմար լինի։
Բուժիչ քսուք թող քսի
Թռչունների կոտրած թևերին
Ուշադիր լինի
Միավ բանող մրջյուններին թող անձնազոհ լինի։
Ջոմարդ ինի թող սիրտը քո
Թիթեռների կյանքին մի օր ավել բաշխի։
Մոր արգանդի պես կենարար աղբյուր թող լինի։
Եվ ի վերջո պարզ թող լինի սիրտդ զուլալ ջրերում
չորացածին մշտադալար դարձնի։
Թող կաթ ծծի արևի ճեպ-ճերմակ ստինքից։
և թող կաթով սնուցի կարիքավորին։
Կենարար հեղուկով
թող շունչ տա սիրտդ անշնչացածներին ․․․
Translated by Artak Shakaryan